Главная » 2013 » Январь » 22 » Բրիտանական Համալսարաններ
21:45
Բրիտանական Համալսարաններ
ՕՔՍՖՈՐԴOxford

Օքսֆորդի համալսարանն անգլախոս աշխարհի ամենահին հա­մալսարանն է և գոյություն ունի գրեթե 9 դար։ Չնայած հիմնադրմանոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, սակայն ուսուցում եղել է 1096 թվականից։ Այն արա­գորեն զարգացել է 1167-ից, երբ Հենրի Երկ­րորդ թագավորն անգլիացի ուսանողներին արգելեց հաճախել Փարիզի համալսւսրան։ Ամբողջ աշխարհից ուսանողներ ու գիտնա­կաններ են գալիս ուսուցման և հետազոտու­թյունների միջազգային հեղինակություն վա­յելող այս կենտրոն։ Ավելի քան 18000 ուսա­նողներ ներկայացնում են 130-ից ավելի երկրներ։ Օքսֆորդը կոլե­գիալ համալսարան է, որտեղ 39 ինքնակառավարվող քոլեջներ դաշնային համակարգով միավորված են մեկ համալսարանի մեջ։ Կան նաև 7, այսպես կոչված մշտական մասնավոր բաժիններ, հիմնադր­ված տարբեր քրիստոնեական ուղղությունների կողմից։ 1249-1264 թթ. հիմնադրված քոլեջներն ամենահինն են։ Դրանից մոտ մեկ դար հե­տո Օքսֆորդն աննախադեպ հաջողությունների հասավ ուսուցման բոլոր ոլորտներում և արժանացավ կղերականների, ւսզնվականների և մտավորականների գովասանքին։ Օքսֆորդը հայտնի է դիվանագի­տության, միջազգային հարաբերությունների և իրավունքի ոլորտնե­րում իր առաջատար դիրքով։
Տարբեր ժամանակնե­րում Օքսֆորդում սովորած հայտնի մարդկանցից են գրող Օսկար Ուայլդը, դե­րասան Հյու Գրանտը, ԱՄՆ– ի նախագահ Բիլլ Քլինթոնը, Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերը և այլոք:

ՔԵՄԲՐԻՋ

Cambridge
1200 թվականից Քեմբրիջը առևտրական համայնք էր, որը նաև կոմսության քաղաք էր և ուներ մեծ հեղինակու­թյուն վայելող մեկ դպրոց։ Այն ժամանակ 1209 թվականին որոշ գիտնականներ փախան Օքսֆորդ քաղաքի հանդեպ թշնամաբար տրամադր­ված բնակիչներից, և բնակություն հաստատեցին Քեմբրիջում։ 1226թ. ուսանողների և դասախոս­ների բանակը բավական մեծ էր, և նրանք ստեղ­ծեցին հատուկ կազմակերպություն, որը պարբե­րական դասընթացներ էր կազմակերպում։ Հենց ամենասկզբից քաղաքի և ուսանողների միջև տարաձայնություններ կային։ 14-15 տարեկան ուսանողները հաճախ անհանգստություն էին պատճառում, մյուս կողմից քաղաքի բնակիչները վարձով սենյակների և սննդի համար շատ մեծ գումարներ էին գանձում։ 1231 թ. Հենրի III թագավորը ուսանողներին և դասավանդողներին վերցրեց իր պաշտպանու­թյան տակ և կազմակեր­պեց նրանց բնակարանա­յին հարցերը։
Իսահակ Նյուտոնից մինչև Սթիվեն Հոքինգ Քեմբրիջի համալսարանը ձեռք էբերել չգերազանց­ված գիտական հեղինակություն։ Այն հիմնականում մասնագիտացված է բնական և ճշգրիտ գի­տությունների մեջ։ Բավական Է նշել միայն այն փաստը, որ DNA–ն (մարդու գենետիկ կոդը) հայտնագործվել Է հենց Քեմբրիջի համալսա­րանում։Համալսարանի հայտնի շրջանավարտներից են Օլիվեր Կրոմվելը, Չարլզ Դարվինը, Վլադիմիր Նաբոկովը, Ջավահառլալ Ներուն, արքա­յազն Չարլզը և այլոք։
Категория: Հետաքրքիր | Просмотров: 999 | Добавил: GOR | Теги: Բրիտանական Համալսարաններ | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
2 Nyjpmw  
0
order atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin 80mg</a> atorvastatin 10mg brand

1 Tsgcuf  
0
buy atorvastatin generic <a href="https://lipiws.top/">buy lipitor paypal</a> order generic lipitor 40mg

Имя *:
Email *:
Код *: