Главная » 2011 » Октябрь » 14

Apple ընկերության բաժնետոմսերի գինը Եվրոպայում լրջորեն անկում է ապրել: Երևանի ժամանակով 15.00-ին Ֆրանկֆուրտում Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է 2,6%-ով:

Reuters-ը գրում է, որ ընկերության բաժնետոմսերի գինըՋոբսի մահից հետո կնվազի մինչև $350, մինչդեռ երեկվա դրությամբ Ուոլ Սթրիթում  դրանք գնահատվում էին $378,25:

Շատ վերլուծաբաններ համոզված չեն, որ Apple-ը կկարողանա պահել իր դիրքերը, քանի որ ընկերության հաջողության մեծ մասը պայմանավորված էր ղեկավար Ջոբսի տաղանդով ու անհատականությամբ: Հաղորդում է The Wall Street Journal-ը:

Apple-ն իր կապիտալիզացիայով համաշխարհային առաջատար  դարձավ սեպտեմբերի 20-ին, երբ ընկերության բաժնետոմսերը գնահատվեցին $422,86 և ընկերության կապիտալիզացիան կազմեց $350,7 միլիարդ:

Apple-ի առաջատար մասնագետներից Ջեֆրի Ֆաուերը կարծում է, որ ընկերությունն ունի գոյատևման երկու հնարավոր ուղի. կամ այն կշարունակի ստեղծել նոր արտադրանքներ՝ զարմացնելով օգտագործողներին, կամ կսպառի Ջոբսի թողած բոլոր գաղափարները և աստիճանաբար կկորցնի իր դիրքերը:

Նշենք, որ 2000թ. ընկերության կապիտալիզացիան կազմում էր ընդամենը $5 միլիարդ:

Просмотров: 421 | Добавил: GOR | Дата: 14.10.2011 | Комментарии (0)


Ռուսական Одноклассники սոցիալական ցանցը կկիրառի լուսանկարների վրա պատկերված դեմքերի մեխանիկական ճանաչման գործառույթը, հայտնել է Mail.Ru Group-ը, որին պատկանում է Одноклассники-ն: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:

Նոր գործառույթի մշակմամբ կզբաղվի իսրայելական Face.com ընկերությունը, որն ավելի վաղ հայտնել էր Facebook-ի հետ համագործակցելու մասին:

Այդպիսի գործառույթ Facebook-ը ներդրել էր մայիսին: Ծրագիրը բացահայտում է սոցիալական կայք ներբեռնված լուսանկարում պատկերված մարդկանց դեմքերըն և թույլ է տալիս դրանց վրա կատարել նշումներ: Այժմ օգտատերերը միայն մեկ անգամ կարող են նշել ընկերոջը լուսանկարում, որից հետո այլ լուսանկարներում նա մեխանիկորեն կնշվի: Այս նշանները օգտագործվում են առանց օգտատիրոջ թույտվության, և նշված նկարները հասանելի են դառնում բոլորին, նույնիսկ եթե դրանք տեղադրվել են փակ ֆորմատով:

Ինչպես գրում է Tert.am-ը ավելի ուշ ԱՄՆ իշխանությունը հայտնել է իր մտավախությունը, որ այդ գործառույթը կարող է խախտել անձի անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Ինչպես տեղեկացրել է Mail.Ru Group-ը, այս գործառույթը չի աշխատի օգտատերերի պաշտպանված ալբոմներում, բացի այդ, յուրաքանչյուր օգտատեր կկարողանա արգելել դրա կիրառումը` իր տվյալները պաշտպանելու համար:

Одноклассники-ն իր մեծությամբ Ռուսաստանում երկրորդ սոցիալական ցանցն է Вконтакте-ից հետո, այստեղ գրանցված է մոտ 25 մլն մարդ:

Просмотров: 393 | Добавил: GOR | Дата: 14.10.2011 | Комментарии (0)



Պարզվում Է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ ոչ մի­այն ձեռքի ափի վրայի գծերը, այլ նաև մւստները։ Ուշադիր նայելով ու­րիշների ձեռքերին, նկատելի Է, որ մատները տարբերվում են երկարու­թյամբ, հաստությամբ, կորության աստիճանով և այլ հատկանիշնե­րով։ Իր «Ձեռնագուշակություն սիրահարների համար» գրքում Նաթանիել Աթմանը պատմում Է, թե ինչպես մատներից յուրաքանչյուրն օգ­նում Է բացահայտել մարդու բնավորությունը։

Ահա ինչ են ասում դրանք։

Բթամատ
Դա մեր ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողա­նում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլու­թյան, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմու­թյան պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բո­լոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկա­տության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։

Ցուցամատ
Սա խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձերցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խան­դոտ բնավորության մասին։ 

Միջամատ
Այս մատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ մի­ջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնա­վորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։

Մատանեմատ
Մատանեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորություն­ների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդ­հակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշա­կի նաիվության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դե­պի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։

Ճկույթ
Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունա­կությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգաց­մունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ Լւհակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին։
Просмотров: 438 | Добавил: GOR | Дата: 14.10.2011 | Комментарии (0)