• Ctrl + Esc – Բացվում է մենյուն • Alt + Tab – Թույլ է տալիս ընտրություն կատարել բացված ծրագրերի միջև • Alt + F4 – Փակում է տվյալ պատուհանը • Shift + Del – Ջնջում է ֆայլը առան աղբաման տեղափոխելու • Win + Pause/Break – Բացում է կառավարման վահանակը • Win + R – Բացում Run ծրագիրը • Win + D – Ծալում է բոլոր բացված պատուհանները • Win + F – Բացում է որոնման պատուհանը • Win + Tab – Թույլ է տալիս ընտրություն կատարել բացված ծրագրերի միջև • Ctrt + O – Բացում է փաստաթուղթը(ցանկացած ծրագրում) • Ctrl + W – Փակել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում) • Ctrl + S – Պահպանել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում) • Ctrt + P – Տպել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում) • Ctrt + A – Նշել բոլորը
Категория:
Հետաքրքիր
|
Просмотров:
4268
|
Добавил:
GOR
|
Дата:
29.01.2013
|
|
Կյանքում հաճախ անհրաժեշտ է լինում իմանալ, թե ում է սիրում ծանոթներից որևէ մեկը, սակայն ոչ միշտ է հաջողվում դա պարզել: Ու չնայած ուրիշի գաղտնիքները բացահայտելը այդքան էլ լավ բան չէ, բայց այնուամենայնիվ այսօր կներկայացնեմ, թե ինչպես իմանալ այլ մարդկանց սիրած էակների անունները: 2. Գրում եք ձեր անունը և էլ փոստը ու գրանցվում Դրանից հետո ձեզ հղում կտրվի, որն էլ ձեզ կօգնի: Ամբողջ իմաստն այն է, որ ձեզ տրամադրած հղումով այցելելիս հայտնվում է դաշտ, որտեղ պետք է լրացնել այն մարդկանց անունները, ում սիրում ես: Առաջին հայցքից թվում է, թե ծրագիրը պետք է հաշվի ձեզ սիրելու հավանականությունը, սակայն այն իրականում ուղարկում է լրացված դաշտերի տվյալները ձեր էլ. փոստին: Ահա թե ինչպիսի տվյալներ պետք է լրացնել
Категория:
կայքեր
|
Просмотров:
627
|
Добавил:
GOR
|
Дата:
29.01.2013
|
|
Անցած դարում տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ծնեց Բերմուդյան եռանկյունի անունով մեծ առեղծվածը։ Այդ օրը Մեքսիկական ծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռների մի ամբողջ խումբ։ Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում բազմաթիվ նավերի ու ինքնաթիռների, դրանց հետ միասին նաև տասնյակ մարդկանց կործանման փաստեր արձանագրվեցին։ Անոմալ գոտին անկասկած գոյություն ունի, սակայն իսկապե՞ս այդչափ արնա– խում է։ Անհետացման խրոնիկա Այդ օրը հինգ «էվենջեր» («Վրիժառու») ինքնաթիռ օդ բարձրացան Ֆլորիդայի բազայից և ուղղություն վերցրին դեպի արևելք։ Թռիչքից մեկուկես ժամ անց Ֆորտ Լոդերդեյլի ավիաբազայի հրամանատարական կետում «Թիվ 19 օղակից» առաջին տարօրինակ հաղորդումն ստացվեց. «Մեզ մոտ վթարային իրավիճակ է. երկիրը չենք տեսնում։ Կարծես թէ մոլորվել ենք…»։ Թռիչքների ղեկավարն ընդունում է միակ նպատակահարմար որոշումը. «Ուղղությունը պահեք դեպի արևմուտք»։ Սակայն հետևեց տարօրինակ պատասխանը «Մենք չգիտենք որտեղ է արևմուտքը։ Ոչինչ չի ստացվում… Նույնիսկ օվկիանոսն այն տեսքը չունի, ինչ սովորաբար է»։ Երկրից փորձում են կողմնորոշիչ տվյալներ հադորդել, բայց կտրուկ մեծացած մթնոլորտային խափանումների պատճառով այդ խորհուրդները, ամենայն հավանականությամբ, չլսվեցին։ Քիչ անց ևս մեկ տարօրինակ տեղեկություն ստացվեց. «Մենք գտնվում ենք Մեքսիկական ծոցի վրա»։ Դիսպետչերը որոշեց, որ օդաչուները կա մ իրենց կորցրել են, կա՛մ ցնորվել, քանզի նշված վայրը գտնվում էր հորիզոնի հակառակ կողմում։ Եվս մի քանի րոպե անց պարզ դարձավ, որ օդաչուները ծայրահեղ նյարդային վիճակում են, ինչ-որ մեկը եթերում գոռում էր. «Գրողը տանի, եթե արևմուտք թռչեինք, ապա տուն կհասնեինք»։ Շուտով վախը մի քիչ անցավ, և ինքնաթիռներից ինչ-որ կղզիներ նկատեցին. «–Մեր ներքևում ցամաք է, տեղանքը կտրտված է։ Համոզված եմ, որ դա Քիսն է…»։ Հույս ծագեց, որ նրանք արդեն կարող են կողմնորոշվել։ Բայց ամեն ինչ զուր անցավ… Ճանապարհորդություն ժամանակի միջով Ավիացիայի պատմաբաններին հայտնի են ինքնաթիռների եթե ոչ ակնթարթային, ապա գերարագ տեղաշարժերի դեպքեր։ Դրանք միշտ կատարվել են տարօրինակ ամպերի մեջ.գտնվելիս («սպիտակ մառախուղի մեջ», «արտասովոր ծխամպում», «կայծկլտացող մեգում»)։ Դե, իսկ հենց Բերմուդյան եռանկյունու տարածքում նույնպես «սպիտակ մառախուղը» հազվադեպ հյուր չէ։ Մի անգամ նրա հետ ունեցած հանդիպումից հետո լոկատորների էկրաններից անհետացավ Մայամիին մոտեցող օդանավը։ Եվ երբ 10 րոպե անց նորից հայտնվեց, նրա ներ– սի բոլոր ժամացույցները կանգ էին առել անհետանալու ժամի վրա։ Բնականաբար «ժամանակի հետ Ֆոկուսներ անող» Բերմուդյան եռանկյունու մասին առաջին լուրերից հետո մամուլում սկսեցին նորանոր սարսռեցնող, բայց ոչ միշտ ճշմարտացի մանրամասներ հայտնվել։ Ամերիկյան «Նյուսուիք» շաբաթաթերթը 90-ականների կեսերին ամերիկյան մի սուզանավի հետ տեղի ունեցած տարօրինակ դեպքի մասին պատմել է հետևյալը։ 70 մետր խորության վրա նավաստիներն իբր տարօրինակ աղմուկ են լսել դրսից և մանր ցնցումներ զգացել, որը շարունակվել է շուրջ մեկ րոպե։ Դրանից անմիջապես հետո նկատվել է, որ անձնակազմի մարդիկ իբր շատ արագ ծերացել են։ Իսկ ջրի երես լողալուց հետո ար– բանյակային նավիգացիոն համակարգերի օգնությամբ պարզվել է, որ սուզանավը գտնվում է… Հնդկական օվկիանոսում Աֆրիկայի արևելյան ափերից 300 մղոն և Բերմուդյան եռանկյունից 10.000 մղոն հեռավորության վրա։ Կարո՞ղ է արդյոք Բերմուդյան եռանկյունին «ժամանակային թակարդ» լինել, այստեղ ժամանակն ընթանում է այլ արագությամբ։ Նավը կամ ինքնաթիռը, ընկնելով այդպիսի տեղ, դադարում է գոյություն ունենալ մեր աշխարհում և տեղափոխվում է ապագա, անցյալ կամ էլ զուգահեռ աշխարհ։ Ասում են, որ 1993 թվականին Բերմուդյան եռանկյունում նավ է անհետացել երեք ձկնորսներով, որոնց զոհված համարեցին։ Սակայն մեկ տարի անց ձկնորսները հայտնվեցին և պատմեցին, որ փոթորկի ժամանակ իրենց վնասված նավին, որ սկսել էր սուզվել, անսպասելիորեն մի մեծ նավ օգնության հասավ, որի անձնակազմը հնաոճ համազգեստով էր ու խոսում էր հին անգլերեն լեզվով։ Ձկնորսների համար այդ ամբողջ տարին սեղմվել էր մի քանի օրվա մեջ։ Դրանք միայն վարկածներ են Եռանկյունու արյունարբու գործողությունների գիտական և մերձ– գիտական բացատրություններն իրենց սպասեցնել չտվեցին։ Առաջ են քաշվել մի քանի տասնյակ ամենատարբեր բացատրություններ։ Բնականաբար ավելի հաճախ ասվում է, որ Բերմուդյան եռանկյունին հորինված, պատահական զուգադիպություն, լրագրային խայծ ու տուրիստական գործակալությունների տերերի հորինած առասպել է։
Категория:
Հետաքրքիր
|
Просмотров:
631
|
Добавил:
GOR
|
Дата:
29.01.2013
|
|
Պարզվում Է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ ոչ միայն ձեռքի ափի վրայի գծերը, այլ նաև մւստները։ Ուշադիր նայելով ուրիշների ձեռքերին, նկատելի Է, որ մատները տարբերվում են երկարությամբ, հաստությամբ, կորության աստիճանով և այլ հատկանիշներով։ Իր «Ձեռնագուշակություն սիրահարների համար» գրքում Նաթանիել Աթմանը պատմում Է, թե ինչպես մատներից յուրաքանչյուրն օգնում Է բացահայտել մարդու բնավորությունը։ Ահա ինչ են ասում դրանք։
Բթամատ Դա մեր ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողանում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլության, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմության պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բոլոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկատության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։
Ցուցամատ Սա խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձերցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խանդոտ բնավորության մասին։
Միջամատ Այս մատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ միջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնավորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։
Մատանեմատ Մատանեմատը խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորությունների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդհակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշակի նաիվության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դեպի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։
Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունակությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգացմունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ Լւ հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին։
Категория:
Հետաքրքիր
|
Просмотров:
700
|
Добавил:
GOR
|
Дата:
29.01.2013
|
| |