Главная » 2011 Октябрь 15 » Բջջայինն ուռուցքի պատճառ
10:12 Բջջայինն ուռուցքի պատճառ |
![]() Մյուս կողմից բջջային հեռախոսների օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև կապը բավականաչափ հստակ ապացուցված չէ որևէ լուրջ եզրակացություն անելու համար։ Այս մասին Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (ՔՀՄԿ) նիստին հայտարարել է 14 երկրներ ներկայացնող 31գիտնականներից բաղկացած խումբը։ Ավելի վաղ ԱՀԿ-ն պնդում էր, որ քաղցկեղի առաջացման և բջջային հեռախոսների օգտագործման միջև կապի մասին ընդհանրապես որևէ ապացույցներ չկան։ Նոր եզրակացությունը կարող է ստիպել ԱՀԿ-ին վերանայել հեռախոսների օգտագործման վերաբերյալ խորհուրդները, սակայն գիտնականների կարծիքով՝ այս հարցին հստակ պատասխան տալու համար դեռևս մի շարք հետազոտություններ պետք է արվեն։ «Ուսումնասիրելով գործնականում բոլոր արդիական վկայությունները՝ աշխատանքային խումբը դասակարգել է բարձր հաճախականությամբ էլկտրամագնիսական դաշտերը՝ որպես մարդու համար պոտենցիալ կանցերոգեն»,- հայտարարել է Ջոնաթան Սամեթը՝ ՔՀՄԿ գիտնականների խմբի ղեկավարը։ Նրա խոսքով՝ ապացույցներ կան, որ «բջջային» ճառագայթումը կարող է հանգեցնել գլիոմայի (ուղեղի քաղցկեղի տեսակ) զարգացմանը։ Այն մասին, որ ռադիոհաճախականության ազդանշանների մշտական ազդեցությունը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա, գիտնականները բազմիցս են ասել։ Բացի այդ, բազմաթիվ հեռախոսատերեր բողոքում են հեռախոսակապի կողմնակի ազդեցություններից՝ հաճախակի գլխացավեր, հիշողության և կենտրոնացման կորուստ, թմբկաթաղանթների լարվածություն և հանկարծակի հոգնածություն։ |
|
Всего комментариев: 0 | |