Главная » 2012 Июнь 27 » Ինչպիսի՞ տեսք կունենա քո երեխան
13:20 Ինչպիսի՞ տեսք կունենա քո երեխան |
![]() Ինչպիսի՞ տեսք կունենա քո երեխան www.makemebabies.com կայքը հնարավորություն է տալիս տեսնել՝ ինչպիսին կլինի քո երեխան և ծնողներից ում ավելի նման կլինի: Անհրաժեշտ է միայն դեղին հատվածում նշված մասում (Upload your photo) վերբեռնել նկարդ ու սեղմել GO: Այնուհետև կարող ես կտրել այն, եթե անհրաժեշտ է ու սեղմել NEXT: Հաջորդ քայլով վերբեռնիր մյուս ծնողի նկարը: Նշեմ, որ կայքում կա նաև աստղերին որպես ծնող ընտրելու հնարավորություն (նկարը վերբեռնելու ստորին հատվածում՝ make babies with celebs): Մմմ... Ինչպիսի՞ երեխա կծնվեր Բրեդ Փիթից կամ Ջենիֆեր Լոպեսից: Ուղղակի փորձիր ու կտեսնես: Ընտրեցի՞ր: Անցնում ենք հաջորդ քայլին: Այժմ ընտրիր նկարի շրջանակը, երեխայի սեռը նույնպես կարող ես նշել, ինչպես նաև մաշկի ցանկալի գույնը: Ամենավերջում գրիր երեխայի անունը ու... սեղմիր Proceed: Մի քանի վայրկյանից կտեսնես՝ ինչպիսի տեսք կունենա քո և Նրա ապագա երեխան Նկարը կարող ես պահպանել Save կոճակով, սակայն այս դեպքում պետք է գրանցվել կայքում: Ավելի հեշտ է պարզապես նկարը պահպանել դիտարկչից (օրինակ՝ Google Chrome-ում նկարի վրա աջ քլիք ու Save image as): Երեխայիդ նկարը կարող ես նաև տարածել սոցցանցերում կամ հղումն ուղարկել ընկերներիդ:
|
|
Всего комментариев: 17 | 1 2 » | ||||||||||
| |||||||||||
1-10 11-17 | |||||||||||