Հայտնի բլոգ 9to5mac-ը, որը մեկ անգամ չէ՝ ապացուցել է իր աղբյուրների հավաստի լինելը, պատմում է, թե ինչպես է այն լինելու:
Առաջին հերթին Assistant-ը կաշխատի միայն նոր iPhone 5-երում, քանի որ 512մբ օպերատիվ հիշողությունն ու A4 պրոցեսորը, որն ունի Phone 4-ը, բավարար չեն դրա աշխատանքի համար: Ֆունկցիան հնարավոր կլինի կանչել՝ Home կոճակը սեղմած պահելով, ինչպես նախկին ձայնի ճանաչման ֆունկցիան:
Assistant-ը հիմնված է Siri ընկերության մշակումների վրա, և այն չի կարելի համեմատել ներկայիս ձայնի ճանաչման ֆունկցիայի հետ: Ականատեսները նշում են, որ հրամանները հնարավոր կլինի արտահայտել բարձր, ցածր, արա , դանդաղ .... ինչպես կկամենաք և այն դա ճիշտ կճանաչի:
Մի խոսքով՝ կարելի է ասել «ստեղծել հանդիպում 7.30» և իրադարձությունը կստեղծվի օրացույցում: Նաև հնարավոր կլինի ստեղծել նոթեր, օրինակ՝ ասելով «հիշեցրու ինձ գնել կաթ» , հնարավոր կլինի նաև ստեղծել երթուղիներ, օրինակ՝ ասելով «ինչպես հասնել տվյալ տեղը» և Assistant-ը կգծի այդ վայր տանող երթուղին:
Բացի այդ՝ հնարավոր կլինի նաև ստեղծել և ուղարկել SMS-ներ՝ ասելով, օրենակ, «ես ուշանում եմ աշխատանքից» և այլն, իհարկե դրանից հետո Assistant-ը կկարդա տեքստը, որպեսզի օգտագործողը համոզվի նրա ճշտության մեջ և հաստատելուց հետո միայն այն «կմուտքագրվի»:
Դե ինչ, սպասենք iPhone 5-ին: