Главная » 2012 Июнь 26 » Իսկ ինչ է տալիս մեզ հեռուստատեսությունը?
20:14 Իսկ ինչ է տալիս մեզ հեռուստատեսությունը? |
Մեր օրվա մեծ մասը մենք անցկացնում ենք հեռուստացույցի առջև: Արկղ, որտեղ ամեն մեկս գտնում ենք մեր հարցերի պատասխանները,մեզ հետաքրքրող նորություններ ու տեսանյութեր: Բայց արդյոք հեռուստացույցը տալիս է միայն լավ բաներ:Շատ մեծահասակներ այս թեման քննարկելով եզրահանգում են այն մտքին,որ հեռուստացույցը տալիս է ոչ միայն լավ կողմեր այլ ունի նաև թերություններ ու վատ կողմեր:Երբեմն հեռուստացույցով հրապարակված նյութերը երեխաներին ապակողմնորոշում են և երբեմն դառնում են վախի կամ վատ սովորությունների խթան: Մեր այսօրվա հեռուստատեսությունը ողողված է սերիալներով և օտար ծագում ունեցող հեռուստանախագծերով: Քանի որ մեր ազգը շատ ավանդապահ և <<մենթալիտետին>> մեծ տեղ տվող ազգ է, այդ հեռուստանախագծերը և սերիալները հիմնականում չեն ընդունվում,իսկ ֆիլմի ենթատեքստը բոլորը չէ որ հասկանում ու գնահատում են:Երբեմն հեռուստատեսության հասցեին հնչող թերագնահատումներն ու բողոքները դառնում են կռվի և նոր խնդիրների հիմք,սակայն երբեմն էլ հիմք են դնում առողջ քննարկման և հասնում իրենց ենթատեքստի ճիշտ ավարտին:Սերիալներ,որ ամեն նոր սերիայով շատերի մեջ հիմք են դնում վատ սովորություններ:Արդյոք դրանք պետք է այսպես ողողված լինեն մեր հեռուստատեսության մեջ? Բոլորը չեն, որ կհամաձայնվեն,և շատերն էլ կընթառաջեն, որ դուրս մղեն այդ սերիալները մեր առօրիայից:Արդյոք <<Աննա>> ու <<Հրեշտակների դպրոցը>> սերիալները մեզ լավ բան տվեցին:Իսկ եթե տվել են ապա ինչ?Այսօր արդեն կա նոր հոգեբանական թրիլեր Armenia հեռուստատեսության եթերում,որը ինչպես նշում են շատ հոգեբաններ վատ ազդեցություն են թողնում թույլ հոգեբանություն ունեցող մարդկանց վրա:Որոշ ժամանակ առաջ այն ցուցադրվում էր ավելի շուտ, իսկ այժմ այն տեղափոխել են ավելի ուշ ժամ: Հույս ունենանք, որ բոլոր հեռուստատեսությունները կկատարեն նման քայլեր դուրս մղելով իրենց եթերից վատ որակ և հետևանքներ ունեցող սերիալներ և հեռուստանախագծեր:
|
|
Всего комментариев: 0 | |