Главная » 2011 Август 23 » Ուինստոն Չերչիլի լավագույն ճառը
22:24 Ուինստոն Չերչիլի լավագույն ճառը |
Երբ Ուինստոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի այս մեկին համաձայնվեց: Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնվել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալասարան: Նրանցից շատերը շատ հեռվից էին եկել: Մարդկանց քանակը, որ ցանկանում էին լսել իրենց մեծ հայրենակցին, հսկայական էր: Աուդիտորիայում ասեղ գցելու տեղ չկար, շատ շատերը ուղղակի կանգնել էին աստիճաններին ու միջանցքներում: Մտնելով դահլիճ Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պիտի ամփոփի իր կյանքը, պիտի կիսվի իր փորձով: Դահլիճը թնդաց ծափահարություններից: Չերչիլը վեր կենալով հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված ու կենտրոնացած էր: Երկարատև օվացիայից հետո նա սկսեց իր ճառը. - ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ... Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից, չէ որ շատերը ահռելի տարածություններ էին անցել, որպեսզի լսեն Մեծ Մարդուն: Բայց հավաքվածների մեծ մասը հասկացավ… հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, որ Չերչիլը հանել է իր կյանքից և որը՝ որպես մի վերջին ծառայություն Անգլիային ու նրա ժողովրդին, կտակում է ապագա սերունդներին |
|
Всего комментариев: 1 | ||
| ||