Главная » 2012 Июнь 27 » Տատիկը ամոթից մեռավ
13:25 Տատիկը ամոթից մեռավ |
Թոշակառու տատիկը, որ խանութից գողացել էր 2 պանրիկ, սրտի նոպա ունեցավ, երբ մուտքի մոտ նրան բռնեցին պահապանները: Վորոնեժի 70-ամյա բնակչուհին մահացավ հենց սուպերմարկետում, երբ իր չնչին թոշակի պատճառով որոշել էր մի քիչ սնունդ թռցնել: Հացի հետևից խանութ գալով, տատիկը չդիմանալով գայթակղությանը, արագ շարժումներով գրպանը խոթեց շոկոլադապատ պանրիկները (յուրաքանչյուրը` 5 ռ): Երբ դրամարկղի մոտ աշխատեցին սկաներները, ու տատիկին մոտեցան համազգեստավոր 2 անձ, տատիկը վախեցավ ու կորցրեց գիտակցությունը: Պահապաններն իսկույն շտապօգնություն կանչեցին, սակայն մինչև բժիշկների ժամանումը` տատիկը մահացավ սրտի նոպայից: |
|
Всего комментариев: 0 | |