1 2 3 ... 8 9 »
•    Ctrl + Esc – Բացվում է մենյուն
•    Alt + Tab  – Թույլ է տալիս ընտրություն կատարել բացված ծրագրերի միջև
•    Alt + F4  – Փակում է տվյալ պատուհանը
•    Shift + Del – Ջնջում է ֆայլը առան աղբաման տեղափոխելու
•    Win + Pause/Break – Բացում է կառավարման վահանակը
•   Win + R – Բացում Run ծրագիրը
•    Win + D – Ծալում է բոլոր բացված պատուհանները
•    Win + F – Բացում է որոնման պատուհանը
•    Win + Tab – Թույլ է տալիս ընտրություն կատարել բացված ծրագրերի միջև
•     Ctrt + O  – Բացում է փաստաթուղթը(ցանկացած ծրագրում)
•     Ctrl + W – Փակել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում)
•     Ctrl + S – Պահպանել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում)
•     Ctrt + P – Տպել փաստաթուղթը(ցանկացած ծրագրում)
•     Ctrt + A – Նշել բոլորը
Категория: Հետաքրքիր | Просмотров: 4263 | Добавил: GOR | Дата: 29.01.2013 | Комментарии (109)

loveԿյանքում հաճախ անհրաժեշտ է լինում իմանալ, թե ում է սիրում ծանոթներից որևէ մեկը, սակայն ոչ միշտ է հաջողվում դա պարզել: Ու չնայած ուրիշի գաղտնիքները բացահայտելը այդքան էլ լավ բան չէ, բայց այնուամենայնիվ այսօր կներկայացնեմ, թե ինչպես իմանալ այլ մարդկանց սիրած էակների անունները:
1. Մտնում եք այստեղ
2. Գրում եք ձեր անունը և էլ փոստը ու գրանցվում
Դրանից հետո ձեզ հղում կտրվի, որն էլ ձեզ կօգնի: Ամբողջ իմաստն այն է, որ ձեզ տրամադրած հղումով այցելելիս հայտնվում է դաշտ, որտեղ պետք է լրացնել այն մարդկանց անունները, ում սիրում ես:
Առաջին հայցքից թվում է, թե ծրագիրը պետք է հաշվի  ձեզ սիրելու հավանականությունը, սակայն այն իրականում ուղարկում է լրացված դաշտերի տվյալները ձեր էլ. փոստին: Ահա թե ինչպիսի տվյալներ պետք է լրացնել 
Категория: կայքեր | Просмотров: 626 | Добавил: GOR | Дата: 29.01.2013 | Комментарии (0)

Bermuda_Triangle

Անցած դարում տեղի ունեցավ արտասովոր մի դեպք, որը ծնեց Բերմուդյան եռանկյունի անունով մեծ առեղծվածը։ Այդ օրը Մեքսի­կական ծոցի երկնքում անհետացավ ամերիկյան ՌՕՈՒ ինքնաթիռների մի ամբողջ խումբ։ Դրանից հետո տվյալ տեղանքի զոհերի ցուցակում բազմաթիվ նավերի ու ինքնաթիռների, դրանց հետ միասին նաև տասնյակ մարդկանց կործանման փաստեր արձանագրվեցին։ Անոմալ գոտին անկասկած գոյություն ունի, սակայն իսկապե՞ս այդչափ արնա– խում է։ Անհետացման խրոնիկա Այդ օրը հինգ «էվենջեր» («Վրիժառու») ինքնաթիռ օդ բարձրացան Ֆլորիդայի բազայից և ուղղություն վերցրին դեպի արևելք։ Թռիչքից մեկուկես ժամ անց Ֆորտ Լոդերդեյլի ավիաբազայի հրամանատարա­կան կետում «Թիվ 19 օղակից» առաջին տարօրինակ հաղորդումն ստացվեց. «Մեզ մոտ վթարային իրավիճակ է. երկիրը չենք տեսնում։ Կարծես թէ մոլորվել ենք…»։ Թռիչքների ղեկավարն ընդունում է միակ նպատակահարմար որոշումը. «Ուղղությունը պահեք դեպի արևմուտք»։ Սակայն հետևեց տարօրինակ պատասխանը «Մենք չգի­տենք որտեղ է արևմուտքը։ Ոչինչ չի ստացվում… Նույնիսկ օվկիանոսն այն տեսքը չունի, ինչ սովորաբար է»։ Երկրից փորձում են կողմնորոշիչ տվյալներ հադորդել, բայց կտրուկ մեծացած մթնոլորտային խափա­նումների պատճառով այդ խորհուրդները, ամենայն հավանականու­թյամբ, չլսվեցին։ Քիչ անց ևս մեկ տարօրինակ տեղեկություն ստաց­վեց. «Մենք գտնվում ենք Մեքսիկական ծոցի վրա»։ Դիսպետչերը որոշեց, որ օդաչուները կա մ իրենց կորցրել են, կա՛մ ցնորվել, քանզի նշված վայրը գտնվում էր հորիզոնի հակառակ կողմում։ Եվս մի քանի րոպե անց պարզ դարձավ, որ օդաչուները ծայրահեղ նյարդային վի­ճակում են, ինչ-որ մեկը եթերում գոռում էր. «Գրողը տանի, եթե արևմուտք թռչեինք, ապա տուն կհասնեինք»։ Շուտով վախը մի քիչ անցավ, և ինքնաթիռներից ինչ-որ կղզիներ նկատեցին. «–Մեր ներքևում ցամաք է, տեղանքը կտրտված է։ Համոզ­ված եմ, որ դա Քիսն է…»։ Հույս ծագեց, որ նրանք արդեն կարող են կողմնորոշվել։ Բայց ամեն ինչ զուր անցավ… Ճանապարհորդություն ժամանակի միջով Ավիացիայի պատմաբաններին հայտնի են ինքնաթիռների եթե ոչ ակնթարթային, ապա գերարագ տեղաշարժերի դեպքեր։ Դրանք միշտ կատարվել են տարօրինակ ամպերի մեջ.գտնվելիս («սպիտակ մառա­խուղի մեջ», «արտասովոր ծխամպում», «կայծկլտացող մեգում»)։ Դե, իսկ հենց Բերմուդյան եռանկյունու տարածքում նույնպես «սպիտակ մառախուղը» հազվադեպ հյուր չէ։ Մի անգամ նրա հետ ունեցած հան­դիպումից հետո լոկատորների էկրաններից անհետացավ Մայամիին մոտեցող օդանավը։ Եվ երբ 10 րոպե անց նորից հայտնվեց, նրա ներ– սի բոլոր ժամացույցները կանգ էին առել անհետանալու ժամի վրա։ Բնականաբար «ժամանակի հետ Ֆոկուսներ անող» Բերմուդյան եռանկյունու մասին առաջին լուրերից հետո մամուլում սկսեցին նորա­նոր սարսռեցնող, բայց ոչ միշտ ճշմարտացի մանրամասներ հայտնվել։ Ամերիկյան «Նյուսուիք» շաբաթաթերթը 90-ականների կե­սերին ամերիկյան մի սուզանավի հետ տեղի ունեցած տարօրինակ դեպքի մասին պատմել է հետևյալը։ 70 մետր խորության վրա նավաստիներն իբր տարօրինակ աղմուկ են լսել դրսից և մանր ցնցումներ զգացել, որը շարունակվել է շուրջ մեկ րոպե։ Դրանից անմիջապես հետո նկատվել է, որ անձնակազմի մարդիկ իբր շատ արագ ծերացել են։ Իսկ ջրի երես լողալուց հետո ար– բանյակային նավիգացիոն համակարգերի օգնությամբ պարզվել է, որ սուզանավը գտնվում է… Հնդկական օվկիանոսում Աֆրիկայի արևել­յան ափերից 300 մղոն և Բերմուդյան եռանկյունից 10.000 մղոն հեռա­վորության վրա։ Կարո՞ղ է արդյոք Բերմուդյան եռանկյունին «ժամանակային թա­կարդ» լինել, այստեղ ժամանակն ընթանում է այլ արագությամբ։ Նա­վը կամ ինքնաթիռը, ընկնելով այդպիսի տեղ, դադարում է գոյություն ունենալ մեր աշխարհում և տեղափոխվում է ապագա, անցյալ կամ էլ զուգահեռ աշխարհ։ Ասում են, որ 1993 թվականին Բերմուդյան եռանկ­յունում նավ է անհետացել երեք ձկնորսներով, որոնց զոհված համա­րեցին։ Սակայն մեկ տարի անց ձկնորսները հայտնվեցին և պատմե­ցին, որ փոթորկի ժամանակ իրենց վնասված նավին, որ սկսել էր սուզ­վել, անսպասելիորեն մի մեծ նավ օգնության հասավ, որի անձնակազ­մը հնաոճ համազգեստով էր ու խոսում էր հին անգլերեն լեզվով։ Ձկնորսների համար այդ ամբողջ տարին սեղմվել էր մի քանի օրվա մեջ։ Դրանք միայն վարկածներ են Եռանկյունու արյունարբու գործողությունների գիտական և մերձ– գիտական բացատրություններն իրենց սպասեցնել չտվեցին։ Առաջ են քաշվել մի քանի տասնյակ ամենատարբեր բացատրություններ։ Բնա­կանաբար ավելի հաճախ ասվում է, որ Բերմուդյան եռանկյունին հո­րինված, պատահական զուգադիպություն, լրագրային խայծ ու տու­րիստական գործակալությունների տերերի հորինած առասպել է։
Категория: Հետաքրքիր | Просмотров: 630 | Добавил: GOR | Дата: 29.01.2013 | Комментарии (0)

Պարզվում Է, որ մարդու մասին տեղեկություն կարող են տալ ոչ մի­այն ձեռքի ափի վրայի գծերը, այլ նաև մւստները։ Ուշադիր նայելով ու­րիշների ձեռքերին, նկատելի Է, որ մատները տարբերվում են երկարու­թյամբ, հաստությամբ, կորության աստիճանով և այլ հատկանիշնե­րով։ Իր «Ձեռնագուշակություն սիրահարների համար» գրքում Նաթանիել Աթմանը պատմում Է, թե ինչպես մատներից յուրաքանչյուրն օգ­նում Է բացահայտել մարդու բնավորությունը։
Ահա ինչ են ասում դրանք։
Մատներ

Բթամատ
Դա մեր ես-ի խորհրդանիշն Է։ Փորձեք այն առանց հատուկ ջանքերի հեռացնել մյուս մատներից։ Եթե միայն սուր անկյունով եք կարողա­նում հեռացնել, նշանակում Է դուք բնավորությամբ շփվող, մարդամոտ ու մեծահոգի եք, հեշտությամբ եք հարմարվում կյանքի պայմաններին։ Եթե այդ անկյունը 90 աստիճան Է և ավելի, դուք հակված եք շռայլու­թյան, կամքի ուժի պակաս եք զգում և դժվարանում եք հավատարմու­թյան պահպանման հարցում։Եթե բթամատը դժվարությամբ կամ ընդհանրապես չի շեղվում բո­լոր ուղղություններով, ապա դա խոսում Է համառության և հաշվենկա­տության մասին։ Բայց դա ունի նաև իր դրական կողմերը, այդպիսի մարդիկ սովորաբար տիրապետում են մեծ պատասխանատվության, հուսալի են և շատ կայուն։

Ցուցամատ
Սա խորհրդանշում Է պատվասիրությունը, հմայքը և առաջնորդային հատկանիշները։ Եթե ձեր ցուցամաւոը երկար Է մատանեմատից, ապա դուք ծնվել եք առաջնորդ լինելու, պատասխանտվությունը ձեր վրա վերցնելու և մարդկանց ձեր ետևից տանելու համար։ Իսկ եթե ձերցուցամատը թեքված է դեպի միջամատը, ապա այն խոսում է ձեր խան­դոտ բնավորության մասին։

Միջամատ
Այս մատը կօգնի ձեզ ինքնավերլուծություն անցկացնել։ Ուղիղ մի­ջամատը խոսում է հուզական կայունության մասին։ Այն դեպքում, երբ ցուցամատի կողմը թեքվածը խոսում է անմիջական, մարդամոտ բնա­վորության մասին, մատանեմատի կողմի թեքվածը հաստատում է, որ դուք ինքնահաստատման կարիք եք զգում և սիրում եք միայնության մեջ լինել։

Մատանեմատ
Մատանեմատը 
խոսում է ձեր ընդունակությունների մասին։ Եթե այն երկար է ցուցամատից, դուք շատ հեշտությամբ հաջողության կհասնեք։ Ուղիղ մատանեմատը որոշում է մարդկային բնավորություն­ների հմուտ գիտակին, իսկ միջամատի կողմը թեթևակի թեքվածը, ընդ­հակառակը, խոսում է մարդկանց նկատմամբ վերաբերմունքի որոշա­կի նաիվության մասին։ Եթե մատանեմատը կտրուկ ձևով է թեքված դե­պի միջամատը, դուք ազարտային մարդ եք և սիրում եք ռիսկի դիմել։

Ճկույթը բնութագրում է մարդկանց հետ ազատ շփման ձեր ունա­կությունը։ Եթե այն հասնում է մատանեմատի վերին հոդին, դուք մարդկանց հետ հեշտությամբ կկարողանաք հարաբերություններ ստեղծել, եթե ոչ, ապա դուք դժվարություններ կունենաք ձեր զգաց­մունքներն արտահայտելիս։ Ուղիղ ճկույթը խոսում է այն մասին, որ դուք անկեղծ եք, ռոմանտիկ Լւ հակում չունեք բիզնեսի նկատմամբ։ Մատանեմատի ուղղությամբ թեթևակի թեքված ճկույթը խոսում է ձեր դիվանագիտական ունակությունների և կյանքից «գլուխ հանելու» մասին։
Категория: Հետաքրքիր | Просмотров: 699 | Добавил: GOR | Дата: 29.01.2013 | Комментарии (0)

ՕՔՍՖՈՐԴOxford

Օքսֆորդի համալսարանն անգլախոս աշխարհի ամենահին հա­մալսարանն է և գոյություն ունի գրեթե 9 դար։ Չնայած հիմնադրմանոնկրետ ամսաթիվ գոյություն չունի, սակայն ուսուցում եղել է 1096 թվականից։ Այն արա­գորեն զարգացել է 1167-ից, երբ Հենրի Երկ­րորդ թագավորն անգլիացի ուսանողներին արգելեց հաճախել Փարիզի համալսւսրան։ Ամբողջ աշխարհից ուսանողներ ու գիտնա­կաններ են գալիս ուսուցման և հետազոտու­թյունների միջազգային հեղինակություն վա­յելող այս կենտրոն։ Ավելի քան 18000 ուսա­նողներ ներկայացնում են 130-ից ավելի երկրներ։ Օքսֆորդը կոլե­գիալ համալսարան է, որտեղ 39 ինքնակառավարվող քոլեջներ դաշնային համակարգով միավորված են մեկ համալսարանի մեջ։ Կան նաև 7, այսպես կոչված մշտական մասնավոր բաժիններ, հիմնադր­ված տարբեր քրիստոնեական ուղղությունների կողմից։ 1249-1264 թթ. հիմնադրված քոլեջներն ամենահինն են։ Դրանից մոտ մեկ դար հե­տո Օքսֆորդն աննախադեպ հաջողությունների հասավ ուսուցման բոլոր ոլորտներում և արժանացավ կղերականների, ւսզնվականների և մտավորականների գովասանքին։ Օքսֆորդը հայտնի է դիվանագի­տության, միջազգային հարաբերությունների և իրավունքի ոլորտնե­րում իր առաջատար դիրքով։
Տարբեր ժամանակնե­րում Օքսֆորդում սովորած հայտնի մարդկանցից են գրող Օսկար Ուայլդը, դե­րասան Հյու Գրանտը, ԱՄՆ– ի նախագահ Բիլլ Քլինթոնը, Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերը և այլոք:

ՔԵՄԲՐԻՋ

Cambridge
1200 թվականից Քեմբրիջը առևտրական համայնք էր, որը նաև կոմսության քաղաք էր և ուներ մեծ հեղինակու­թյուն վայելող մեկ դպրոց։ Այն ժամանակ 1209 թվականին որոշ գիտնականներ փախան Օքսֆորդ քաղաքի հանդեպ թշնամաբար տրամադր­ված բնակիչներից, և բնակություն հաստատեցին Քեմբրիջում։ 1226թ. ուսանողների և դասախոս­ների բանակը բավական մեծ էր, և նրանք ստեղ­ծեցին հատուկ կազմակերպություն, որը պարբե­րական դասընթացներ էր կազմակերպում։ Հենց ամենասկզբից քաղաքի և ուսանողների միջև տարաձայնություններ կային։ 14-15 տարեկան ուսանողները հաճախ անհանգստություն էին պատճառում, մյուս կողմից քաղաքի բնակիչները վարձով սենյակների և սննդի համար շատ մեծ գումարներ էին գանձում։ 1231 թ. Հենրի III թագավորը ուսանողներին և դասավանդողներին վերցրեց իր պաշտպանու­թյան տակ և կազմակեր­պեց նրանց բնակարանա­յին հարցերը։
Իսահակ Նյուտոնից մինչև Սթիվեն Հոքինգ Քեմբրիջի համալսարանը ձեռք էբերել չգերազանց­ված գիտական հեղինակություն։ Այն հիմնականում մասնագիտացված է բնական և ճշգրիտ գի­տությունների մեջ։ Բավական Է նշել միայն այն փաստը, որ DNA–ն (մարդու գենետիկ կոդը) հայտնագործվել Է հենց Քեմբրիջի համալսա­րանում։Համալսարանի հայտնի շրջանավարտներից են Օլիվեր Կրոմվելը, Չարլզ Դարվինը, Վլադիմիր Նաբոկովը, Ջավահառլալ Ներուն, արքա­յազն Չարլզը և այլոք։
Категория: Հետաքրքիր | Просмотров: 1075 | Добавил: GOR | Дата: 22.01.2013 | Комментарии (2)