« 1 2 ... 6 7 8 9 »


1951 թ. նոյեմբերի 10-ին սըր Հյու Բիվերը (1890-1967) որսորդու­թյան էր դուրս եկել Ուեքսֆորմի կոմսությունում, Իոլանդիայի հարավարևելքում։ Ոսկեփետուր դաշտակտցար խփելու ցանկությունը չիրա­կանացավ։ Նույն երեկոյան, Քասլբրիջ Հաուսում, որսորդները հանկարծ գլիյի ընկան, որ ոչ մի տեղեկատու չի պատասխանում այն հար­ցին, թե ոսկեփետուր դւսշտակտցարն արդյո՞ք ամենաարագաթևն է որսի թռչունների թվում։ 1954 թ. օգոստոսին վեճ ծագեց այն առթիվ, թե արդյո՞ք ավելի արագաթև չէ ցախաքլորը։ Սըր Հյուն, «Գինես» հրա­տարակչատան տնօրենը, մտածեց, որ թերևս նման անհամար հարցեր են քննարկվում Անգլիայում և Իռլանդիայում, և չկա ռեկորդների մի գիրք, որն օգներ վերջ տալու այդ վեճերին։



1954 թ. սեպտեմբերի 12-ին սըր Հյուն իր մոտ հրավիրեց Նորիս և Ռոս Մւսկվիրտերներին, պարզելու, թե չի՞ կարող, արդյոք, այդ հարցում օգնել Լոնդոնի լրատվական գործակալությունը։ Գրասենյակը բացվեց Լոնդոնի Ֆիլիթսթրիթում, և սկսվեցին առաջին 198 էջանոց հրատարակության աշխատանքները։ Ազդօրինակը լույս տեսավ 1955 թ. օգոստոսի 27-ին։ Մինչև հունվար Գինեսի «Ռեկորդների գիրքը» գրավեց առաջին տեղը բեստսելլերների ցուցակում և այլևս չզիջեց այն, բացառությամբ 1957 և 1959 թթ., երբ գիրքը չհրատարակվեց։





նակ
Առաջին ամերիկյան հրատարակությունը կայացավ Նյու Յորքում 1956 թ., հետո նաև ֆրանսերենը՝ 1962 թ. և գերմաներենը՝ 1963 թ.։ : 1967 թ. գիրքը լույս տեսավ ճապոներեն, իսպաներեն, դանիերեն և նորվեգերեն, իսկ հաջորդ տարի՝ շվեդերեն, ֆիններեն, իտալերեն։Այնուհետև այն հրատարակվեց հոլանդերեն (1971), պորտուգալերեն (1974), սերբերեն և իսլանդերեն (1977), սլովեներեն (1978): Ութսունականներին թարգմանվեց հունարեն, ինդոնեզերեն, չինարեն, թուրքերեն, հինդի լեզվով, մալայերեն, արաբերեն, թաի լեզվով, թամիլերեն, թելուգու լեզվով, մալայալամերեն, քաննադա լեզվով և հունգարերեն,  նաևռուսերեն։ Դա հանգեցրեց նրան, որ գիրքն սկսեց լույս տեսնել 35  լեզուներով 262 հրատարակչություններում։
1974 թ. նոյեմբերին Գինեսի «Ռեկորդների գիրքը» իր սեփական տեղը գրավեց Գինեսի գրքում իբրև ամենահռչակավոր գիրք՝ հեղինա կային իրավունքի պահպանությամբ, հրատարակչական գործի պատմության մեջ։ Մինչև 1987 թ. գիրքը վաճառվել է ավելի քան 57մլն 
Просмотров: 576 | Добавил: GOR | Дата: 23.08.2011 | Комментарии (0)

Այս ծառը 4843 տարեկան է:Այն աճել է մ.թ.ա 2832 թվականին Երկիր ընկած սերմից:

        

Ծառը անվանվել է Մաֆուսաիլ՝ Աստվածաշնչում հանդիպող մարդկանց մեկի անունով,որը ապրել էր 969 տարի:Մաֆուսաիլը տեղակայված է Կալիֆորնիայի 
White Mountain լեռան վրա,սակայն նրա ճշգրիտ վայրը խիստ գաղտնի է պահվում:Այժմ խառը համարվում է ամենածեր օրգանիզմը մեր մոլորակում:
Категория: Հետաքրքիր | Просмотров: 486 | Добавил: GOR | Дата: 23.08.2011 | Комментарии (0)


Մի քանի րոպե առաջ ես իմացա իմ մահվան օրը: Պատկերացնու՞մ եք, ես արդեն գիտեմ , թե երբ պետք է մահանամ: Նախ ասեմ, թե ինչ էի մտածում սկզբից: Անկեղծ. մի տեսակ վախ զգացի մինչև ENTER կոճակը սեղմելը ,բայց սեղմեցի: Հոդվածի վերջում կասեմ ինչ տեսա կոճակը սեղմելուց հետո: 
Այժմ պատմեմ թե ինչպես  կարող եք իմանալ ձեր մահվան օրը, ժամը, վայրը և այլն: Գոյություն ունի մի կայք ,որտեղ գրելով ձեր ծննդյան օրը , թիվը, ամիսը և մի քանի այլ հարցերի պատասխաններ կիմանաք ձեզ հետաքրքրող ինֆորմացիան:Երևի այսքանով սահմանափակվեմ և գրեմ այդ կայքի հասցեն՝day4death.com :

Ավելացնեմ նաև ,որ կա ևս մի կայք ,որը նման ինֆորմացիա կարող է տալ ձեզ՝beon.ru
Категория: կայքեր | Просмотров: 941 | Добавил: GOR | Дата: 23.08.2011 | Комментарии (1)

Երբ Ուինստոն Չերչիլն արդեն 90 տարեկան էր, նրան հրավիրեցին Անգլիայի լավագույն համալսարաններից մեկում զեկույց կարդալու: Չնայած Չերչիլը բազմաթիվ այդպիսի հրավերներ մերժել էր, ի զարմանս բոլորի այս մեկին համաձայնվեց: Երբ արդեն հայտնի դարձավ, որ Չերչիլը համաձայնվել է համալսարանում զեկույց կարդալ, Անգլիան խառնվեց իրար: Նշանակված օրը հազարավոր մարդիկ երկրի տարբեր քաղաքներից եկան համալասարան: Նրանցից շատերը շատ հեռվից էին եկել: Մարդկանց քանակը, որ ցանկանում էին լսել իրենց մեծ հայրենակցին, հսկայական էր: Աուդիտորիայում ասեղ գցելու տեղ չկար, շատ շատերը ուղղակի կանգնել էին աստիճաններին ու միջանցքներում:

Մտնելով դահլիճ Չերչիլը տեսավ հազարավոր մարդկանց: Դահլիճը լարված սպասում էր, բոլորը ցանկանում էին լսել ժամանակի մեծագույն մարդուն: Համալսարանի դեկանը Չերչիլին ներկայացրեց որպես 20-րդ դարի աշխարհի ամենանշանակալից մարդու, մեծ անգլիացու: Ըստ նրա խոսքերի՝ Չերչիլն իր այս ելույթով պիտի ամփոփի իր կյանքը, պիտի կիսվի իր փորձով:

Դահլիճը թնդաց ծափահարություններից: Չերչիլը վեր կենալով հանդարտ մոտեցավ ամբիոնին: Նա շատ լարված ու կենտրոնացած էր: Երկարատև օվացիայից հետո նա սկսեց իր ճառը.

- ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք, ԵՐԲԵ′Ք ՄԻ ՀԱՆՁՆՎԵՔ...

Այդ պահին ոչ ոք չհասկացավ, որ ելույթը դրանով էլ ավարտվեց: Իսկ հասկանալուց հետո ոչ բոլորն էին գոհ ելույթից, չէ որ շատերը ահռելի տարածություններ էին անցել, որպեսզի լսեն Մեծ Մարդուն:

Բայց հավաքվածների մեծ մասը հասկացավ… հասկացավ, որ դա էլ հենց այն մեծ խորհուրդն է, որ Չերչիլը հանել է իր կյանքից և որը՝ որպես մի վերջին ծառայություն Անգլիային ու նրա ժողովրդին, կտակում է ապագա սերունդներին
Категория: Հետաքրքիր | Просмотров: 669 | Добавил: GOR | Дата: 23.08.2011 | Комментарии (1)

Արգելված քաղաք (չին 紫禁城 – ”Մանուշակագույն արգելված քաղաք”
ժամանակակից չին  故宫 - ”Նախկին պալատ” )
Աշխարհում ամենամեծ պալատական համալիրն է  ( 961 x 753 մետր , 720.000 քառ. մ )

Այն առաջին էր չինական համալիրներից, որ 1987թ-ին մտավՅՈՒՆԵՍԿՕ-ի "Համաշխարհային ժառանգության”  մեջ:
2011թ-ին  լրացավ "Արգելված քաղաք” թանգարանի 86 տարին:

 ”Արգելված քաղաքը” եղել է Մին(1368-1644թթ.) և Ցին(1644-1911թթ.) դինաստիաների 24 կայսրերի նստավայրը:

      Դեռ 20-րդ դարի սկզբերին թույլ չէր տրվում հասարակ մարդկանց մուտք գործել այս քաղաքի տարածք, նույնիսk մոտենալ մի քանի մետրից քաղաքի պարիսպներին: Իսկ այն հարգարժան մարդիկ, ովքեր ունեին այդ իրավունքը, միայն համապատասխան հագուստով պետք է մուտք գործեին և պետք է պահպանեին խոր լռություն, որպեսզի չխախտվեր քաղաքի սրբազան լռությունը:

      Չինական նոու-հաուն պահպանվում է հենց այս քաղաքի պատեի ներսում: Այն բոլոր շինությունների զարմանալի ճարտարապետությունն է – շինարարության ընթացքում չի  օգտագործվել և ոչ մի մեխ: Այդ գախտնիքը չի բացահայտվել մինչ այժմ նրանց նվիրվածության շնորհիվ – այստեղ աշխատում են քաղաքը հիմնողների ժառանգները և այդպես ավանդույթը շարունակվում է և հայտնի չէ դեռ որքան կհաջողվի նրանց պահպանել կայսերական գաղտնիքը:

      Բարձրունքից , երբ նայում ես քաղաքին, նկատում ես, որ բոլոր կառույցների պատերը ներկված են կարմիր(հարստություն) գույնով , իսկ տանիքները` դեղին(երկրի կենտրոնը): Եթե որևէ պաշտոնավոր մարդ կամ նրա ընտանիքի անդամներից մեկը հագնվեր կամ տունը զարդարեր դեղին գույնով, նրան սպասվում էր մահապատիժ..))

      Կայսրերի առօրյայում կարևոր դեր էին խաղում նաև թվերը: Չինական կառավարիչների սիրելի թիվը համարվում էր  ”9″ թիվը և Արգելված քաղաքի յուրաքանչյուր անկյունում կարելի էր հանդիպել այդ թիվը: Բացի դրանից "9″  (ցզյու) թիվը համահունչ էր չիներեն «հավերժություն» բառին և , իհարկե, յուրաքանչյուր կայսր ցանկանուր էր, որպեսզի իր դինաստիան կառավարի , եթե ոչ հավերժ, ապա գոնե մի հազարամյակ:

      Յունլե կայսրը (1403 -1420 թթ.), ով կառուցել է այս հիասքանչ քաղաքը, նախապես որոշել էր, որ պալատում պետք է կառուցվի 10.000 սենյակ: Սակայն , ըստ առասպելի, մի օր  երազում Նեֆրիտե աստվածը արգելում է նրան`ասելով, որ երկնային տաճարների թիվն էլ է 10.000 և նա չի կարող հավասարվել երկնային թագավորությանը: Եվ առավոտյան գերագույն խորհուրդը որոշում է կայացնում, որ պալատում պետք է լինի 9999 սենյակ:

     Ներկայումս արքայական կառույցը համարվում է Պեկինի զբոսաշրժության կարևոր տեսարժան վայրերից : Այստեղ անց են կացվել «Վերջին կայսրը» ֆիլմի նկարահանման աշխատանքները  (1987 թ.), որը արքայական ընտանիքի վերջին տիրակալի մասին էր: Այստեղ նաև տեղի է ունեցել 30 Seconds to Mars խմբի From Yesterday  տեսահոլովակի նկարահանումները:

 


GayaNewS:2011թ-ին այս լավ հսկվող Արգելված քաղաքում, հին կայսերական պալատի թանգարանից գողացել են ցուցանմուշներ։ 

Գողացված ապրանքների թվում են 12-րդ դարին վերագրվող ոսկով և թանկարժեք քարերով զարդարված դրամապանակներ և կանացի հարդարաքի պարագաների համար նախատեսված տուփեր։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ գողացված ապրանքների արժեքը կարող է հասնել 151 մլն դոլարի։ Ինչպես հաղորդում է Պեկինում գտնվող «Բի-բի-սի»-ի թղթակիցը, այն փաստը, որ ցուցանմուշները պատկանում են Հոնգկոնգի մասնավոր հավաքածուի, և Հին կայսերական պալատի թանգարանը միայն որոշակի ժամանակով էր դրանք վերցրել, ավելի է խորացնում այն անհարմար դրությունը, որի մեջ հայտնվել են Չինաստանի իշխանությունները։

Категория: Հետաքրքիր | Просмотров: 1309 | Добавил: GOR | Дата: 23.08.2011 | Комментарии (1)