Главная » 2012 » Июнь » 27
 
Գոյություն ունի մի շատ հետաքրքիր կայք,որը հնարավորություն է տալիս ստեղծել աստղ և այն տեղադրել տիեզերքում:Ծառայությունն անվճար է և ոչ-մի ջանք չի պահանջում:Այնպես-որ վառե՛ք ձեր աստղը երկնքում: 
Категория: կայքեր | Просмотров: 749 | Добавил: GOR | Дата: 27.06.2012 | Комментарии (0)


Թոշակառու տատիկը, որ խանութից գողացել էր 2 պանրիկ, սրտի նոպա ունեցավ, երբ մուտքի մոտ նրան բռնեցին պահապանները:
Վորոնեժի 70-ամյա բնակչուհին մահացավ հենց սուպերմարկետում, երբ  իր չնչին թոշակի պատճառով որոշել էր մի քիչ սնունդ  թռցնել:
Հացի հետևից խանութ գալով, տատիկը չդիմանալով գայթակղությանը, արագ շարժումներով գրպանը խոթեց շոկոլադապատ պանրիկները (յուրաքանչյուրը` 5 ռ): Երբ դրամարկղի մոտ աշխատեցին սկաներները, ու տատիկին մոտեցան համազգեստավոր 2 անձ, տատիկը վախեցավ ու կորցրեց գիտակցությունը: Պահապաններն իսկույն շտապօգնություն կանչեցին, սակայն մինչև  բժիշկների  ժամանումը` տատիկը մահացավ սրտի նոպայից:
Категория: Հետաքրքիր | Просмотров: 497 | Добавил: GOR | Дата: 27.06.2012 | Комментарии (0)


Ինչպիսի՞ տեսք կունենա քո երեխան

www.makemebabies.com կայքը հնարավորություն է տալիս տեսնել՝ ինչպիսին կլինի քո երեխան և ծնողներից ում ավելի նման կլինի: Անհրաժեշտ է միայն դեղին հատվածում նշված մասում (Upload your photo) վերբեռնել նկարդ ու սեղմել GO:

Այնուհետև կարող ես կտրել այն, եթե անհրաժեշտ է ու սեղմել NEXT: Հաջորդ քայլով վերբեռնիր մյուս ծնողի նկարը:

Նշեմ, որ կայքում կա նաև աստղերին որպես ծնող ընտրելու հնարավորություն (նկարը վերբեռնելու ստորին հատվածում՝ make babies with celebs): Մմմ... Ինչպիսի՞ երեխա կծնվեր Բրեդ Փիթից կամ Ջենիֆեր Լոպեսից: Ուղղակի փորձիր ու կտեսնես:

Ընտրեցի՞ր: Անցնում ենք հաջորդ քայլին: Այժմ ընտրիր նկարի շրջանակը, երեխայի սեռը նույնպես կարող ես նշել, ինչպես նաև մաշկի ցանկալի գույնը: Ամենավերջում գրիր երեխայի անունը ու... սեղմիր Proceed: Մի քանի վայրկյանից կտեսնես՝ ինչպիսի տեսք կունենա քո և Նրա ապագա երեխան

Նկարը կարող ես պահպանել Save կոճակով, սակայն այս դեպքում պետք է գրանցվել կայքում: Ավելի հեշտ է պարզապես նկարը պահպանել դիտարկչից (օրինակ՝ Google Chrome-ում նկարի վրա աջ քլիք ու Save image as): Երեխայիդ նկարը կարող ես նաև տարածել սոցցանցերում կամ հղումն ուղարկել ընկերներիդ:
Просмотров: 27449 | Добавил: GOR | Дата: 27.06.2012 | Комментарии (583)