Главная » 2011 » Октябрь » 14 » Ջոբսի մահվան լուրն ազդել է Apple-ի բաժնետոմսերի գնի վրա
22:03
Ջոբսի մահվան լուրն ազդել է Apple-ի բաժնետոմսերի գնի վրա

Apple ընկերության բաժնետոմսերի գինը Եվրոպայում լրջորեն անկում է ապրել: Երևանի ժամանակով 15.00-ին Ֆրանկֆուրտում Apple-ի բաժնետոմսերի գինն ընկել է 2,6%-ով:

Reuters-ը գրում է, որ ընկերության բաժնետոմսերի գինըՋոբսի մահից հետո կնվազի մինչև $350, մինչդեռ երեկվա դրությամբ Ուոլ Սթրիթում  դրանք գնահատվում էին $378,25:

Շատ վերլուծաբաններ համոզված չեն, որ Apple-ը կկարողանա պահել իր դիրքերը, քանի որ ընկերության հաջողության մեծ մասը պայմանավորված էր ղեկավար Ջոբսի տաղանդով ու անհատականությամբ: Հաղորդում է The Wall Street Journal-ը:

Apple-ն իր կապիտալիզացիայով համաշխարհային առաջատար  դարձավ սեպտեմբերի 20-ին, երբ ընկերության բաժնետոմսերը գնահատվեցին $422,86 և ընկերության կապիտալիզացիան կազմեց $350,7 միլիարդ:

Apple-ի առաջատար մասնագետներից Ջեֆրի Ֆաուերը կարծում է, որ ընկերությունն ունի գոյատևման երկու հնարավոր ուղի. կամ այն կշարունակի ստեղծել նոր արտադրանքներ՝ զարմացնելով օգտագործողներին, կամ կսպառի Ջոբսի թողած բոլոր գաղափարները և աստիճանաբար կկորցնի իր դիրքերը:

Նշենք, որ 2000թ. ընկերության կապիտալիզացիան կազմում էր ընդամենը $5 միլիարդ:

Просмотров: 421 | Добавил: GOR | Теги: Ջոբսի մահվան լուրն ազդել է Apple-ի | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: